Չխաբվելու և չսխալվելու լավագույն տարբերակը տենդենցները հասկանալու մեջ է, եթե դրանք հասկանում ես, ապա քեզ չեն կարող խճճել զարգացումների տրամաբանության մեջ չմտնող իրադարձությունները:
Չպետք է կենտրոնանալ միայն տեսանելի իրադարձությունների վրա, դրանք հիմնականում կապ չեն ունենում իրական գործընթացների հետ: Սա կարևոր պահ է:
Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքագիտական և վերլուծական միտքը պետք է դուրս գա Արևմտամետների և Ռուսամետների սին բաժանումից ու հասկանա աշխարհի իրական զարգացումները, պատկերացնի Աշխարհը 15-20 տարի հետո, հաշվարկի Հայաստանի դերը հետկապիտալիստական աշխարհում, պետք է մեր երկիրը կարողանանք ճիշտ դիրքավորել սպասվող հասարակարգային փոփոխությունների պայմաններում, երբ պետությունների դերը գնալով նվազելու է ու գործոններ են դառնալու վերազգային կառույցները:
Տեսակի պաշտպանության իրական մարտահրավերները ոչ թե պատերազմն է, կամ տնտեսական էքսպանսիան, այլ պատմահոգեբանական ներազդեցությունը, տեսակի մտածողության փոփոխությունը: