Սարսափելի, դաժան, ողբերգական ու անժամանակ մահեր...
Ցավակցում եմ սարսափելի ավտովթարի և հրդեհի զոհերի հարազատներին, մտերիմներին։ Կորստն անդառնալի է, կսկիծը անտանելի. հասկանում ենք, ցավում, զորակցում, ապրում ձեզ հետ։ Տուժածներին ֆիզիկական ու հոգեբանական ապաքինում եմ մաղթում, Աստծո օգնությամբ՝ հոգու ամրությամբ այս մղձավանջի հաղթահարում։
Երբ նման դեպքերում ժամանակը կանգ է առնում, հիշեցնում կյանքի՝ անցողիկության իմաստով անհեթեթության մասին, հասկանում ես, որ կյանքի արժեքը մարդիկ են, քեզ շրջապատող, քեզ համար թանկ մարդիկ, որոնց կարող ես կորցնել ընդամենը մեկ ակնթարթում և որոնք քեզ կարող են կորցնել նույնքան անսպասելի. միմյանց բազմաթից չասված խոսքերը կոկորդում, միմյանց հետ ժամանակ անցկացնելու բազմաթիվ կորսված պահերը սրտում՝ ափսոսանքով, կարոտով, սիրով...
Կյանքը շատ ավելին արժե՝ այն փոխադարձ վիրավորանքի, մաղձի, ատելության, թշնամանքի, ագահության, եսապաշտության ու նյութապաշտության վրա վատնելու համար։ Դրախտը բնության հրաշքը չէ, դրախտը մարդ կոչվածի և մարդկային հարաբերությունների, միմյանց հետ, միմյանց համար, միմյանցով ապրել ու երջանկանալ կարողանալու իմաստի հրաշքն է։ Ցավալի է, որ այդքան հեշտ, այդքան արագ, այդքան անբռնազբոս կարողանում ենք այդ դրախտը վերածել դժոխքի և գարշահոտ ճահիճի։
Վերանայել է պետք մեր ապրելակերպը, արժևորել ունեցած և տարիների ընթացքում դժվարությամբ ձեռք բերած մեր իրական հարստությունը՝ մարդկանց ու մարդկային հարաբերությունները։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան