Մեր խառնվածքն է այդպես՝ դժբախտության պահին ենք միայն անհրաժեշտ սրությամբ նկատում ու խոսում վաղուց ցայտուն դարձած այս կամ այն խնդրի մասին, իսկ մեկ օր անց անցնում նոր, թարմ թեմայի:
Որևէ պաշտոնյա թող զուր չնեղանա, բայց հասարակական տրանսպորտի և նմանաբնույթ բազում սոցիալական խնդիրների լուծման ռազմավարությունը, մեղմ ասած, իրենց ունակություններից ու կենցաղային փորձից վեր է (մեկ-երկու անգամ հեծանիվով երթևեկելն ընդհանուր ոչինչ չունի երևույթները համարժեք ընկալելու հետ):
Դրանով պետք է զբաղվեն ճկուն մտածելակերպ ունեցող ուսանողները և հովանավորչությունից չօգտված ու ինքնուրույն կայացած գործարարները: Իսկ պաշտոնյաների խնդիրն է մրցույթներ հայտարարել, երաշխավորել դրանց հնարավորինս անաչառ ընթացքը, հաղթողներին էլ մի լավ խրախուսել: Այսօրվա զոհերին խորին ցավակցությունս եմ հայտնում, Աստված հոգիները լույսի մեջ պահի ...
ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյան