Պատահարներ 

Հրդեհ` Սարի Թաղում. գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք /Լուսանկարներ դեպքի վայրից/

analitik.am

Հուլիսի 6-ին, ժամը 19։38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում գտնվող շինությունում 3 և 5 կիլոգրամանոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:05-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (5 քմ), գույքը՝ ամբողջությամբ և ջերմահարվել՝ ազբեստյա կառուցատարրերը (մոտ 25 քմ):

Նույն շարքից