Հասարակություն 

Աղվան Հովսեփյանը գնացել է՝ ՀԷԿ-երը մնացել են

Սյունիքի մարզում 2017 թ-ին Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը դրական եզրակացություն էր տվել Ողջի գետի ձախ վտակ Գեղի գետի վրա կառուցվող «Աստղաբերդ» ՓՀԷԿ-ի կառուցմանը, որը գտնվում էր Գեղի ջրամբարից քիչ վերև գտնվող հատվածում: ՀԷԿ-ը կառուցում էր «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ն, որի խողովակաշարն անցնելու էր հիմնականում գետին զուգահեղ Աստղաբերդ և Գեղի համայնքների ճանապարհին զուգահեռ: ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 8107ՄՎտ: Գլխամասային հանգույցը Կիրս վտակի միացման հատվածում՝ կառուցվել է 2,5 մետր բետոնային ջրթափ: Խողովակաշարի տրամագիծը 1,7 մետր է:

Նշենք, որ «Տելիա Մայնինգ» ընկերությունը պատկանում է նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին, գրանցված էր նրա որդու անունով, իսկ ընկերությունը տարբեր ժամանակներում տարբեր տնօրեններ է ունեցել:

Ի դեպ, պետական ռեգիստրում նշված է, որ Միսակ Հովսեփյանի մասնակցությունը «Տելիա մայնինգ» ընկերությանը դադարեցված է:

Զբոսավարներ հարավից ՀԿ-ի ղեկավար Դավիթ Հակոբյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ «Աստղաբերդ» ՓՀԷԿ-ի գործունեության արդյունքում գետում ջուրը խիստ նվազել է, որը հարված է  հասցրել տարածքի էկոհամակարգին, ձկնային և կենդանական աշխարհին։

Բացի այդ, Գեղի գետի տարածքում գտնվող գյուղերը չեն կարողանում ոռոգել իրենց այգիները և հողատարածքները, քանի որ ջուրը չի բավականացնում, գետի գրեթե ամբողջ ջուրն անցնում է խողովակներով՝ չորացնելով տարածքը:

«Գեղի գետի վրայի «Աստղաբերդ» ՀԷԿ-ը 6 կմ մտել է խողովակաշարի մեջ, շինարարության ժամանակ որոշ տեղերում փոխել են գետի հունը, հունը փոխելով կենդանական և բուսական աշխարհին հերթական վնաս են հասցվել, իսկ կլիման դարձել է չորային»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ խողովակաշարի կառուցման ժամանակ հարյուրավոր ծառեր են հատվել, բացի դրանից հայտնաբերել են դամաբարանադաշտ, տեղյակ է պահվել մշակույթի նախարարությունը, որը միայն ի գիտություն է ընդունել, պեղումներ կատարել են, թե ոչ հայտնի չէ, սակայն խողովակաշարը կառուցվել է, այնինչ նախարարությունը պարտավոր էր կանգնեցնել շինարարությունը և պեղումներ իրականացնել:

Ի դեպ, Դավիթ Հակոբյաննն անդրադառնալով բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատանքներին նշեց, որ այժմ էլ աշխատում է Լևոն Պետրոսյանը, ում ժամանակին դիմել էին Զանգեզուրի պղբնձամոլիբդենային գործարանի պոչերի թափվելու խնդրով, նա էլ զանգել էր ընկերության տնօրեն Մաքսիմ Հակոբյանին և ասել՝ մի բան արա, որ ինձ չզանգեն:

Ահա այսպես էր աշխատում տեսչությունը և նույն մարզային տեսչության ղեկավար դեռևս պաշտոնավարում է:

Դավիթ Հակոբյանն անդրադրաձավ նաև Մեղրի գետի վրա գտնվող ՀԷԿ-երին, որոնք ըստ տարբեր լուրերի ևս որոշ մասամբ պատկանում են Աղվան Հովսեփյանին, և նշեց, որ բոլոր օլիգարխները Մեղրի գետի վրա ՀԷԿ-եր ունեն և Մեղրի գետի վիճակն ավելի ծանր է, քանի որ Մեղրիի կլիման ավելի չորային է քան Քաջարաում և Կապանում և գետի վրա մոտ 10 ՀԷԿ կա և էլ ավելի են ծանրացնում չորային կլիմա ունեցող տարածաշրջանի վիճակը:

Մեղրիի բնակիչներից մեկը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ ավելի դժվարությամբ են այգիները ոռոգում, կամ էլ բոլորովին չե կարողանում, քանի որ ՀԷԿ-երն օգտագործում են Մեղրի գետի ջուրը, որն օգոստոսին բոլորովին ցամաքում է:

«Ժամանակին Մեղրի գետում լիքը ձուկ կար, գալիս տոկ էինք տալիս, թոռ էինք գցում՝ բռնելով չէր պրծնում, էդ կոմունիստի վախտ էր, բայց հիմա Արաքսով ձկները գալիս են ՀԷԿ-երից վերև էլ չեն բարձրանում՝ փակ է:

«Մղլոր կար, շամար կար, կիպիտո կար»»,- Մեղրի գետի ձկներն է թվարկում նա, որոնք այլևս գետում չեն հանդիպում:

Նա հիշում է, որ նախկինում, երբ Մեղրի քաղաքի այգիները ոռոգում էին անգամ ձկներ էին հասնում այգիներ ջրի միջոցով այնքան ձուկը շատ էր:

«Ամբողջ ջուրը վեցել են տրուբեքի մեջ, ՀԷԿ-երի էդ հատվածը չոր է՝ մի 500-600 մետր: Հիմա ոչ ջուր կա, ոչ էլ կարում ենք այգիները ոռոգել»,- ասաց նա:

Նշենք, որ 2012 թ. մարտին ՀՀ կառավարությունը Մեղրի գետի վտակի վրա փոքր ՀԷԿ կառուցելու համար հողերի կատեգորիան փոփոխելու մասին որոշման նախագիծը դիտարկելիս, ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկել էր առաջնորդվել կառավարության 15.10.2009 թ. N 1209-Ն որոշմամբ, որով ստեղծվեց «Արևիք» ազգային պարկը:  Հենց այս որոշմամբ ազգային պարկը, որպես հատուկ պահպանվող տարածք, պետք է պահպանման ռեժիմով պաշտպանվի այնպիսի գործունեությունից, որը կարող է վնաս պատճառել էկոհամակարգին: Սակայն կառավարությունը հաշվի չառավ նախարարության դիտողությունը և փոխեց հողերի կատեգորիան:

Նշենք, որ արդեն մի քանի տարի է, որ Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստանը գորչծումէ  Սյունիքի մարզում, որի նպատակն է բարելավվել Սյունիքի մարզի պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարաքծների կառավարումը, կենսաբազմազանության պահպանության վրա ուղղակի ազդեցություն ունեցող պետական կառույցների կարողությունների հզորացումը և աջակցությունը՝ միաժամանակ բարելավվելով համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը:

Ծրագրի շրջականերում Խուստուփ ՀԿ-ն դրամաշնորհ է ստացել, որով վերանորոգվում է Գեղի դպրոցի ճաշարանը՝ 1-4 դասարանցիներին տաք սնունդով ապահովելու համար, նաև կառուցվելու է դպրոցին հարակցի տարածքում ջերմատուն, որտեղ երեխաները բանջարեղեն են աճեցնելու, որն էլ օգտագործվելու է երեխաների սննդի մեջ. բարերարները խոստացել են սեղան-աթոռները տրամարդել ճաշարանին:

Մի կողմից Գեղի գետի ավազանում ծրագիրն աջակցում է  համայնքներին՝ բարելավվելու սոցիալ-տնտեսական վիճակը, մյուս կողմից նախկին պաշտոնյաները շահագործում են բնությունը՝ խախտելով պահպանվող տարածքների պահանջները:

Գոհար Ստեփանյան

  • 46
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    47
    Shares

Նույն շարքից