Պատահարներ 

Թբիլիսյան խճուղում բախվել են «ԳԱԶ-53» ջրատարը և «Nissan Tiida»․ Կան տուժածներ

analitik.am

Հուլիսի 28-ին, ժամը 14:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1969 թ.) ջրատար և «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Տ.Վ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գ.Տ.-ն (ծնված 1972 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առաողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Նույն շարքից