Պատահարներ 

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 70-ամյա Մկրտիչ Ղուկասյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կիլոմետրի հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ձորում:

Վարորդ Մ. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նույն շարքից