Պատահարներ 

Հրաձգություն Օսլոյում մզկիթի մոտ. կա զոհ

analitik.am

Հրաձգություն է տեղի ունեցել Օսլոյում Բերում կոմմունայի մզկիթի մոտ: Արդյունքում մեկ մարդ է զոհվել, հանցագործին ձերբակալել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բերում: Ալ-Նուր իսլամական կենտրոն: Մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել: Մեկ մարդ սպանվել է, մեկը՝ տուժել: Հանցագործը ձերբակալվել է: Տեղում աշխատում է ոստիկանությունը: Ապացույցներ չկան, որ միջադեպին մեծ թվով մարդիկ են ներգրավված եղել: Վնասի մասին հայտնի չէ»,- հայտնել է ոստիկանությունը:

NRK հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մզկիթում մի քանի միավոր զենք է հայտնաբերվել: Հրաձգության մասին ոստիկանությունը տեղեկացել է տեղական ժամանակով ժամը 16:45-ին:

Նույն շարքից