Պատահարներ 

Յաղդան գյուղում 3 տոննա անասնակեր է այրվել

analitik.am

Օգոստոսի 11-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Յաղդան գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 16:50-ին: Այրվել է անասնագոմի (մոտ 56 քմ) տանիքն ամբողջությամբ և մոտ 3 տ կուտակած անասնակեր:

Նույն շարքից