Պատահարներ 

Կոտայքի մարզում Volkswagen Touareg-ը բախվել է պատին․ երեք հոգի հոսպիտալացվել է

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Կարեն Ջանփոլադյանը իր վարած Volkswagen Touareg մակնիշի 35 TP 405 համարանիշի ավտոմեքենայով Քարաշամբ–Արգել գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Վթարի հետևանքով վարորդ Կ. Ջանփոլադյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 35-ամյա Ս. Բաղդասարյանը և 32-ամյա Զ. Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից