Պատահարներ 

Էջմիածնում այրվել է խոտածածկ տարածք և չշահագործվող ավտոմեքենաներ

analitik.am

Օգոստոսի 18-ին, ժամը 12:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և չշահագործվող ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:39-ին:

Պարզվել է, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոմեքենաների քանդման կետում, այրվել են 7 չշահագործվող ավտոմեքենա և մոտ 200 քմ խոտածածկույթ:

Նույն շարքից