Պատահարներ 

Կախակն գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

analitik.am

Օգոստոսի 23-ին, ժամը 11:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կախակն գյուղի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։18-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել են ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքը՝ մոտ 500 քմ, 120 հակ անասնակեր և տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 2 քմ։

Նույն շարքից