Պատահարներ 

Խոշոր ավտովթար. Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են «Նիվան» ու Mercedes-ը

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում  Աբովյան - Նոր Հաճն ավտոճանապարհի՝  Նոր Հաճնի  կամրջի սկզբնամասում բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի և Mercedes մակնիշի  ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է shamshyan.com -ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Նույն շարքից