Պատահարներ 

Չարենցավանում «Nissan»-ը կողաշրջվել է, գազի արտահոսք է սկսվել

analitik.am

ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 05:33-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Ս.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, այնուհետև՝ կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, այնուհետև իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից