Պատահարներ 

Գողություն կատարելու նպատակով, հրել-բացել է բնակարանի պատուհանը. նրան դիմավորել է տանտերը

analitik.am

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 29-ամյա մի բնակիչ, գողություն կատարելու նպատակով, հրել-բացել է համաքաղաքացիներից մեկի՝ առաջին հարկի բնակարանի պատուհանը, սակայն հանդիպելով տանտիրոջը՝ հանցագործությունն ավարտին չհասցրած՝ դիմել փախուստի:

Նա սեպտեմբերի 3-ին, ժամը 10.20-ին, Աբովյանի Հանրապետության փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից