Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում, Դովեղ գյուղի բնակիչ, 47-ամյա Փաշիկ Ղազարյանը իր վարած 74 07 APB համարանիշի մոտոցիկլով գյուղամիջյան ճամապարհում դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Փ. Ղազարյանը տեղում մահացել է:
Քննիչի հանձնարարկանով մոտոցիկլը տեղափոխվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։