Մշակույթ 

«Զատիկ» բառի նշանակությունը

     Վերլուծելով շումերական գաղափարագրերը, որոշ ուսուոմնասիրողներ գտնում են, որ «զատիկը» ոչ թե մեկ արմատական բառ է, այլ`ժամանակի ընթացքում փոփոխված լեզվական բաղադրություն, վերացման հետևանքով զա-տի-կա կամ զատի-կաան համադրանքի` «լուսնից ծնված մանուկ» իմաստից:



     Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» համաձայն` պարսկերեն zadan, սանսկրիտով` han ձևերը ծագում են հնդեվրոպական նախալեզվի qha, qhan` զարնել, վիրավորել արմատից, ըստ այսմ`«զատիկ» բառի բուն նշանակությունն է «զենում, զոհ»: Նույն տեղում Հր. Աճառյանը նաև գրում է. «Ճառընտիրն ունի. «Զատիկն ըստ եբրայեցւոյն /պասեք/ անցարան.իսկ հայոց լեզուիս` ազատութիւն ի չարչարանց»:



         Ժողովուրդը դարեր շարունակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հարության տաղավարային գլխավոր տոները հաճախ տարբերակել է` Փոքր Զատիկ և Մեծ Զատիկ անվանումներով: Շատ բնակավայրերում «զատիկ» բառն ընկալվում էր որպես «տոն» բառի հոմանիշ արտահայտություն:Տաօրինակ է, որ մեր հեթանոսական շրջանի «Ծաղկազարդ» և «Վարդավառ» տոնական բառերը երբեք չեն գործածվել Ս. Գրքում, իսկ Զատիկը` որպես տոն` գործածվել է հաճախակի առիթներով:


Արաքս Նազարյան
 

Նույն շարքից