Պատահարներ 

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Նոյեմբերի 2-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն  տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել  են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Մաթևոս Ե. ) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին՝ Արևահատ Հ.-ին, տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Նույն շարքից