Պատահարներ 

Հրդեհ Աղիտու և Ույծ գյուղերին հարակից սարում

analitik.am

Նոյեմբերի 19-ին, ժամը 20:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղիտու գյուղում այրվում են եղևնիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղիտու և Ույծ գյուղերին հարակից սարում. այրվում է բուսածածկույթ: Հրդեհի տարածման վտանգ չկա:

Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները չեն կարողացել մոտենալ հրդեհի օջախին:

Նոյեմբերի 20-ին, ժամը 07:45-ին կապ է հաստատվել Աղիտուի գյուղապետի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրենի հետ, ովքեր տեղեկացրեցին, որ Աղիտու և Ույծ գյուղերին հարակից սարում բռնկված հրդեհն ինքնամարվել է:

Նույն շարքից