Մշակույթ 

Ջեմալ փաշայի թոռան գիրքը «1915. Հայոց ցեղասպանություն»

 

Գրքի առաջին գլխում ներկայացված է, թե ինչպես է Հասանը 2000-ականների սկզբներին սկսում առաջին անգամ առերեսվել 1915 թվականի դեպքերին: Նա պատմում է, թե ինչպես 2006թ. Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի ժամանակ ներկաներին իր ապրածներն ու իմացածները պատմելուց հետո նրան մշտապես երկրում սկսել են թշնամաբար ընդունել` կոչելով «հայրենիքի դավաճան»:


Երկրորդ գլխում հեղինակը պատմում է, թե նախքան 1915թ. դեպքերի մասին իրողությունն իմանալն ինչպիսի մտածելակերպ է ունեցել ինքը, և թե ինչպես է այդ մտածելակերպը ժամանակի ընթացքում փոխվել:


Գրքի ամենահետաքրքիր մասը երրորդ գլուխն է, որը վերնագրված է «Փաշա պապը կամ Ջեմալ փաշայի ընտանիքը»: Այս գլխում պատմվում է Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի և նրա ընտանիքի մասին:

 

 

 

 

 

 

Նույն շարքից