Մշակույթ 

Բանաստեղծություն Եվա Ալեքսանյանից

Արագած լեռ, գեղանի լեռ,


Ո՞վ է ննջել քո ուսին,


Մի՞թե յարդ դարեր հետո


Եկավ հասավ մուրազին...


Մի՞թե սերը սահման չունի,


Երբեք նա կանգ չի առնի.


Բաժանումին, տարածությանն,


Ամենին դեմ կկանգնի...


Մի՞թե նույնիսկ ժամանակը,


Որ զորեղ է ամենից,


Նահանջել է, քարացել է


Սիրո մեղմիկ համբույրից...



Եվա Ալեքսանյան

Նույն շարքից