Պատահարներ 

Երևանում «Մերսեդեսը» բախվել է սյանը և կիսվել

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 07.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը` առկա է արգելափակված քաղաքացի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է «Մերսեդես» մակնիշի 35 VS 992 պ/հ ավտոմեքենան բախվել է էլ.սյանն ու կիսվել:

Հրշեջ-փրկարարները վարորդ 36-ամյա Ա.Ա.-ին դուրս են բերել արգելափակումից:

Վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից