Պատահարներ 

Իսակովի պողոտայում մեքենան բռնկվել է

analitik.am

Երևանի Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում այսօր առավոտյան տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, որ ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնվ. 1990թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել սյանը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.21-ին, մարվել՝ 08.23-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Տուժածներ չկան:

Ականատեսների խոսքով, վթարից մեկ ժամ անց էլ դեռ պողոտայի այդ հատվածում խցանում էր:

Նույն շարքից