Պատահարներ 

Ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. կա 3 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

analitik.am

Հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 77 QN 377 համարանիշի և Opel մակնիշի 34 NT 986 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, 3 հոգի մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը Հրազդանի, երկուսը Սևանի բժշկական կենտրոններ:

shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նույն շարքից