Պատահարներ 

Ավտոկռունկը կողաշրջվել է Ուշիի ոլորաններում

Հունիսի 14-ին գիշերը ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոկռունկը շրջվել է և այն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան 8-րդ կմ-ում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ` Ա. Մ. ) աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է:

ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոկռունկը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից