Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԵՏՄ Բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահությունը Հայաստանից անցավ Բելառուսին:
Նշենք, որ նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության շքանշանով» պարգևատրեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: