Հասարակություն 

Ադրբեջանում չեն կարողացել ճիշտ թարգմանել Նիկոլ Փաշինյանի հին հոդվածներից մեկի վերնագիրը. Իրանագետ

analitik.am

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր էջում գրում է. «Այն, որ ադրբեջանցիները հետևում են մեզ և որ հայկական առցանց մեդիա հարթակի՝ իրենց վերաբերող ոչ մի լուր չի վրիպում իրենց աչքից, դա պարզ է։

Բայց, օրինակ, թե ինչքանով են հայերենին տիրապետում և ինչ մակարդակի են հասկանում իրենց կարդացածը, իրոք, քննարկման թեմա է։ Ամիսներ առաջ մի քննարկման ժամանակ, մասնագետներից ոմանք ասում էին, որ իրենք հայերենին տիրապետող մասնագետների պակաս չունեն ու ընտիր հայերեն իմացողներ էնտեղ շատ կան։

Սա նորից հիշեցի, որովհետև այսօր առավոտյան տեսածս մի հրապարակման մեջ անգամ ճիշտ թարգմանել չէին կարողացել ՀՀ վարչապետի հին մի հոդվածի վերնագիրը, ուր մնաց թե նյութը կարդային ու հասկանային։

Հայերենի «բախտակից» բառը թարգմանել են «բախտավոր» (xoşbəxt), թեև հենց բախտակցի համար ունեն հոյակապ նորաբանություն՝ «taledaş»: Արդյունքում, ամբողջությամբ սխալ են հասկացել ասվածի միտքը. հայերենի «Հայերը և ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են» նախադասությունը ադրբեջաներենում դարձել է «Հայերը և ադրբեջանցիները բախտավոր ժողովուրդներ են»։

#հայերենը_չիմացողները

Նույն շարքից