Հասարակություն 

Գիտնականներն ապացուցել են աշխատամոլների մոտ թուլամտության զարգացումը

analitik.am

Աշխատանքային օրվա տեւողությանն ու մարդկային ուղեղի վրա դրա ազդեցության վերաբերյալ հետազոտություններ են իրականացրել աշխատանքի պաշտպանության ֆիննական ինստիտուտի գիտնականները: Աշխատանքները վերաբերել են աշխատանքային օրվա տեւողության եւ դեպրեսիայի, քնի խնդիրների միջև փոխկապակցվածությանը: Արդյունքում նկատվել է մարդու անառողջ կենսակերպ, ավելացել է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:


Ստացված արդյունքների հիման վրա գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ հաճախակի լրացուցիչ աշխատանքը կարող է սադրել նյարդային լարվածություն՝ թուլամտության ձեւավորման եւ զարգացման պատճառ դառնալով:


Հետազոտությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի 2 հազար պետական ծառայողներ: Աշխատամոլները կարճաժամկետ հիշողություն են ունեցել, ոչ ակտիվ բառապաշար:

Նույն շարքից