Հայաստան Քաղաքական 

ԵՏՄ անդյունաբերական համաժողովը ռուսերեն անցկացնելու պատճառը ԵՏՄ պայմանագրի իրավական տերմինալոգիան է. փոխնախարար

Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցող արդյունաբերական համաժողովը, որի ժամանակ քննարկման ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը, անցկացվեց ռուսերեն:

Լրագրողները Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանից հետաքրքրվեցին՝ ինչու չկար համընթաց հայերեն թարգմանություն, ինչպես պահանջում է օրենքը, փոխնախարարը բացատրեց այս քննարկումներն իրականացվում են աշխատանքային կարգով:

«Հենց ԵՏՄ պայմանագրի իրավական տերմինալոգիա է օգտագործվում, դրա համար խնդրեցի ներկաների ներողամտությունը»,- ասաց նա:

Նույն շարքից