Աչքերը հոգու հայելին են: Զարմանալի է,բայց փաստ է՝ հազար հոգու մեջ էլ ուշադիր դիտողը անսխալ կերպով հային կճանաչի նրա աչքերով: Հայի աչքեր.թախծոտ,տիեզերքի պես անհատակ ու անհուն աչքեր: Օտարերկրացիները ՝տղամարդ թե կին, լինելով Հայաստանում, հիացմունքով են արտահայտվում հայուհիների գեղեցկության թագը հանդիսացող սևահոն աչքերի մասին:
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ նրանց աչքերում խտացած է ազգի ողջ պատմությունը՝ իր բոլոր ելևէջներով, խնդությամբ և զայրույթով, մայրական սիրով և կնոջ նվիրվածությամբ: Հայուհու անդնդախոր հայացքը ձգում է և վանում նայողին, թելադրում իր կամքը, դնում պարկեշտության խիստ սահման: Իզուր չէ, որ մեր բազմադարյան մշակույթը փայլում է հայ կնոջ աչքերը գովերգող բազմաթիվ և բազմապիսի գրական գոհարներով, որոնց ընդհանրացումը կարելի է համարել հայ մեծագույն սիրո երգիչ Չարենցի անմահ խոսքերը. «Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով»: Սրանով ամեն ինչ ասված է: