Հասարակություն Ֆեյսբուք 

Շատ ենք սրտին մոտ ընդունում արտասահմանյան մամուլում մեր մասին ամեն գրածին

Երևի, էս պահին ոչ էդքան արդի, բայց կարևոր մի թեմայի մասին եմ ուզում խոսեմ: Չափից ավել ենք սրտին մոտ ընդունում արտասահմանյան մամուլում մեր մասին ամեն գրածին: Կոնկրետ օրինակ. էսօր ոմն Իվան Պրեոբռաժենսկի Դոյչե Վելեյում գրել ա սյունակ, որտեղ կարծիք ա հայտնել, թե Մոսկվան պիտի ճնշի Հայաստանին՝ մի 2 շրջան Ադրբեջանին հանձնելու ու փոխարենը Ադրբեջանում ռազմաբազա, ինչը կօգնի Սիրիայում ՌԴ գործողություններին:

Մեկը 2 հարց տա. դու հեչ գլոբուս տեսե՞լ ես: Ու՞ր ա կապը Սիրիայի ու Ադրբեջանի միջև:

Ու առհասարակ, ո՞վ ես դու, Իվան Պրեոբրաժենսկի: Գուգլելուց պարզվում ա, որ քաղաքագետ ա, գիտությունների թեկնածու: Որը, սակայն, գրում ա արևելյան Եվրոպայի մասին, սա Ղարաբաղի մասին իր ՄԻԱԿ հոդվածն ա: Միգուցե իր ոլորտում շատ լավ մասնագետ ա, բայց էդ ոլորտի մարդու՝ Ղարաբաղի մասին վերլուծականները լուրջ ընդունելը մոտավորապես նույնն ա, ինչ սրտի խնդիր ունենաս ու գնաս բուժվես ատամբանույժի մոտ: Դուք տենց չեք անում, չէ՞: Ուրեմն, մի բան կարդալուց հետո ստուգեք ով ա հեղինակը, գոնե անունը գուգլեք: Տարբերեք պրոֆեսիոնալիզմը սիրողականությունից, ու թեթև տարեք սիրողականությունը: Ուր էլ չլինի, ինչ էլ չլինի:

Նույն շարքից