Հասարակություն Ֆեյսբուք 

3000 տարեկան ծերուկը իրավունք չունի՞ նշել իր ծննդյան օրը

Հիմա ուզում եք ասել, որ էս համարյա 3000 տարեկան ծերուկը իրավունք չունի տարին մեկ անգամ նշել իր ծննդյան օրը:

Լավ, Էրեբունի-Երեւանի դեմ խոսողները թող պահանջեն-խնդրենք, պետք ա, քաղաքապետարանի դեմի փողոց էլ փակեն: Հաստատ կմիանամ: Բայց մի պայմանով. եթե այս ակցիայի նախաձեռնողները պարտավորվեն գոնե մեկ տարի սեփական ծննդյան օրը չնշել, ռեստորան-կաֆեներում սեղաններ չգցել, ու էդ խնայած փողը ստացած նվերների հետ միասին ուղղել ռմբակոցված գյուղերի վերականգմանը:

Կամ մեկ տարի տաք երկրներ հանգստանալու չգնան, ու էլի էդ խնայած փողը ուղարկեն, ասենք Պառավաքարի դպրոցի վերականգմանը, կամ մի 100 զույգ կոշիկ առնեն գյուղի երեխեքի համար:

Նոր Տարի ա գալիս՝ գնումները կատարեք եւ ՍԱՍ-երից ու Սիթիներից ծանր փաթեթները մարշրուտկով ուղարկեք ուղիղ Կիրանց: Տոնից կյանքում մի անգամ զրկեք ձեզ, այլ ոչ թե էն ուրախությունից հաճախ զրկված երեվանցուն ու գյուղացուն:

Էկոնոմիայի թիրախ են գտել ու ուրիշի հետույքով հայրենասերի սիֆտակ կաստյում են հագնում: Իսկ ուրիշի հետույքը մեր մայրաքաղաքն ա, որը գոնե տարին մեկ աշխարհին պիտի ներկայանա որպես հնագույն քաղաքներից մեկը:

Երեխեքն են, որոնց համար այդ երկու օրը տոն է եւ առիթ քաղաքը սիրելու, քաղաքի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու համար: Էն քաղաքացիներն են ու գյուղացիները, որոնք զվարճանքի փող չունեն ու էդ օրվան են անհամբեր սպասում:
Կրթությունից կտրելով չեն թոշակները մեծացնում, հիվանդանոց փակելով չեն բանակ պահում, տոները արգելելով չի, որ գյուղ են վերականգնում:

Իսկ գումարները սահմանամերձ գյուղերի համար այլ տեղեր փնտրեք՝ կորուպցիայի, մենաշնորհների տեղերն էլ, տերերին էլ լավ գիտեք, մեկ-մեկ նույնիսկ ինքնաթիռների բիզնես-կլասերում եք իրար հանդիպում ժպտում: Ու էն հարսանիքների վրա, որոնք վարում եք եւ որի ժամանակ երգում եք, Էրեբունի-Երեւանի վրա ծաղսվող գումարից հաստատ շատ ավելի մեծ են:

Ուրեմն, անցեք գործի, օրինակ ծառայեք, ու դրանից հետո պահանջեք, որ հազարավոր / մեծամասամբ համեստ հնարավորությունների տեր/ մարդկանց սպասված տոնը չկայանա: Եթե ոչ, չեք կարում, չեք ցանկանում՝ ապա յան տվեք Էրեբունի-Երեւանից:

Նույն շարքից