Բարի օր 

Այսօր Ստեփան Շահումյանի ծննդյան օրն է

analitik.am

Ստեփան Շահումյանը ծնվել է 1878 թվականի հոկտեմբերի 1ին Թիֆլիսում։ 1889-1898 թվականներին ուսանել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։

Նյութական ծանր դրության պատճառով թողել է ուսումը և վերադարձել Թիֆլիս, աշխատել «Նովոյե օբոզրենիյե»  թերթում որպես սրբագրիչ։ 1899 թվականի ամռանը Ջալալօղլիում (Ստեփանավան) ստեղծել է առաջին մարքսիստական խմբակը Հայաստանում։ 1900 թվականի օգոստոսին կրկին ընդունվել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը, ուր ուսմանը զուգընթաց ուսումնասիրել է անլեգալ մարքսիստական գրականություն, սերտ կապեր հաստատել տեղի սոցիալ-դեմոկրատների հետ, մասնակցել հեղափոխական ելույթներին։

1902 թվականի ամռանը Շահումյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը», որպես ՌՍԴԲԿ բաղկացուցիչ մաս, որը հոկտեմբերին հրատարակել է իր օրգան «Պրոլետարիատ»-ը՝ լենինյան իսկրայական ուղղության առաջին հայերեն թերթը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, անմիջականորեն ղեկավարելով Բաքվի կուսակցական կազմակերպության և ողջ Կովկասի բոլշևիկների գործունեությունը, Շահումյանը պայքարել է լենինյան գծի համար։ 1915 թվականի հոկտեմբերի կեսերին նրա ղեկավարությամբ տեղի է ունեցել Կովկասի բոլշևիկների Բաքվի խորհրդակցությունը, որի բանաձևերը գրված են պատերազմի, հեղափոխության ու խաղաղության մասին լենինյան դրույթների ոգով և նպատակամղված իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելու լոզունգի իրականացմանը։ Խորհրդակցությունն ընտրել է ՌՍԴԲ (բ) կ Կովկասյան բյուրո՝ Շահումյանի գլխավորությամբ։ 1915-1916 թվականներին աշխատակցել է «Պայքար» թերթին, դատապարտել հայկական կոտորածների հանցավորներին։ 1916 թվաակնի մարտի 7-ին Շահումյանը ձերբակալվել է Գրոզնիում ու բերվել Բաքու։

Նույն շարքից