Բարի օր 

Այսօր Ժպիտի համաշխարհային օրն է

analitik.am

1999 թվականից Ժպիտի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը: Այս տոնի հեղինակը նկարիչ Հարվի Բելլին է: 20-րդ դարի կեսին նա Ամերիկայում էր ապրում: Նրա ստեղծագործությունները ոչնչով աչքի չէին ընկնում:  Մի անգամ նրան էին դիմել «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով ստեղծել որեւէ վառ ու տպավորիչ խորհրդանիշ՝ ընկերության այցեքարտը:

Հարվին պատվիրատուներին առաջարկեց պարզապես ժպտացող դեղին դեմք:  Պատվիրատուները վերցրել էին Բելլի աշխատանքը, նրան հիսուն դոլար վճարել, այդ դեմքով տարբերանշաններ պատրաստել ու բաժանել ընկերության ամբողջ անձնակազմին: Մի քանի ամսվա ընթացքում ավելի քան տասը հազար «սմայլիկ» կրծքանշան թողարկվեց, հայտնում է Calend-ը:

Նույն շարքից