Բարի օր 

Այսօր Ուսուցչի միջազգային օրն է

analitik.am
Հոկտեմբերի 5-ը Հայաստանում և մի շարք երկրներում նշվում է որպես ուսուցչի օր: Տվյալ օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1966թ.-ի այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համատեղ հրավիրված կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը:
Վերջինն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետությունում:

Նույն շարքից