Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողերի հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե համալիրը վաճառվում է խարդախության համար մեղադրվող ամերիկահայի, ասաց, որ նա նման ինֆորմացիայի չի տիրապետում։
«Համալիրը կվաճառվի, կգործի շատ լավ, եթե չի գործի, սեփականատերը կփոխվի»,- ասաց ԱԺ նախագահը։
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ծնողի համար որդին որդի է մնում, աղջիկը՝ աղջիկ»: