Բարի օր 

Այսօր մոլորակի ամենասիրելի հիպիի՝ Ջոն Լենոնի ծննդյան օրն է

analitik.am

Ջոն Լենոնը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին, Լիվերպուլով գերմանական ավիացիայի թռիչքի ժամանակ։ Նրա ծնողները Ջուլիա և Ալֆրեդ Լենոններն էին։ Ջոնը նրանց առաջին և վերջին երեխան էր։

Երբ Ջուլիա Լենոնը ամուսանցավ այլ տղամարդու հետ, Ջոնին հանձնեց իր մորաքրոջը՝ Միմի Սմիթին, և նրա ամուսնում՝ Ջորջ Սմիթին, որոնք չունեին սեփական երեխաներ։ Միմին խիստ ուսուցիչ էր։  Նա չէր հավանում այն միտքը, որ Ջոնը ցանկանում էր կիթառ նվագել սովորել։ Երբ նա սովորեց կիթառ նվագել Միմին բղավելով ասաց. «Կիթառը լավ իր է, բայց նա քեզ երբեք կյանքում չի օգնի»։

Լենոնին ձանձրացնում էր դպրոցական առօրյան, այդ պատճառով նա համարվում էր ամենավատ աշակերտներից մեկը։ Բայց դպրոցում հասցրել էին բացահայտել նրա ստեղծագործական կարողությունները։ Նա երգում էր դպրոցի երգչախմբում և հրատարակում էր պատկերազարդ ամսագրեր։ Այդ ժամանակ նրա ամենասիրած գրքերն էին «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Քամին ուռենիների մեջ»։

Ի վերջո, հենց այդ չսովորող տղան դարձավ աշխարհահռչակ «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև 20-րդ դարի հանրաճանաչ երաժիշտը։

1966-ի նոյեմբերին Ջոնը ծանոթանում է ճապոնացի նկարչուհի Յոկո Օնոյի հետ, ով Անգլիայում ներկայացնում էր իր աշխատանքների ցուցահանդեսը: 1969 թվականի մարտի 20-ին Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն ամուսնանում են:

Արդեն մեծ ճանաչում ձեռք բերած Ջոնը 1970-ին հայտարարում է, որ իր ստացած հասույթներն այսուհետ ամբողջությամբ տրամադրելու է խաղաղության համար պայքարին: Լենոնն ու Օնոն ակտիվ մասնակցում էին հակապատերազմական ցույցերին:

1975-ին ծնվում է Յոկոյի որդի Շոնը: Լենոնը որոշում է մի որոշ ժամանակով լքել երաժշտական աշխարհը: 1980-ի օգոստոսի 4-ին Լենոնը վերադառնում է ձայնագրման ստուդիա, որտեղ սկսում է իր նոր` "Double Fantasy" ձայնասկավառակի աշխատանքները: Այդ օրերին Ջոնն ու Յոկոն երկար հարցազրույցներ էին տալիս լրագրողներին, կիսվում պլաններով:

1980 թվականի դեկտեմբերի 8-ին հոգեկան հիվանդություն ունեցող մի մարդ հրազենային հինգ կրակոցներով հարձակում է գործում Լենոնի վրա:

Երաժիշտը մահանում է հիվանդանոցի ճանապարհին…

Նույն շարքից