Բարի օր 

Այսօր Ճապոնական մշակույթի օրն է

analitik.am

Ակսօր՝ նոյեմբերի 3-ին, Ճապոնիայում նշվում է մշակույթի օրը:

Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը։ Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ տարածված է ժողովրդի մեջ։ Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով։ Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը:

Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով,գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով։ Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոշիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծողբերգության մասին։

Ժամանակակից ճարտարապետության մեջ ամեն ինչ շատ պրակտիկ է, հարմար՝ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և կրթվելու համար։ Ժամանակակից տեխնալոգիաները թույլ են տալիս կառուցելու երկնաքերներ, կամուրջներ, թունելներ և այլ ինժեներական կառույցներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում:

Նույն շարքից