Սերը հանդիսանում է մարդու առաջնային պահանջմունքներից մեկը, ամենագլխավոր ձևերից մեկը հասարակության մեջ արմատավորվելու համար:
Սիրո հիմնական և ամենակարևոր հատկությունն է բազմակողմանիությունը. յուրաքանչյուր մարդ ի վերջո գտնում է իր սերը և յուրաքանչյուրը հանդիսանում է, կամ ժամանակի ընթացքում դառնում է ինչ որ մեկի սիրո օբյեկտը:
Գեղեցիկ է մարդը թե տգեղ, հարուստ թե աղքատ, երիտասարդ թե ծեր, միևնույն է, նա միշտ երազում է սիրո մասին և միշտ փնտրում այն:
Դրա պատճառն այն, որ սերը գլխավոր և յուրաքանչյուրին հասանելի ամենահեշտ ձևն է ինքնահաստատվելու և կյանքում արմատավորվելու:
Բալզակն ասել է. «Երբ սիրահարվում ես, սիրած առարկան և ողջ շրջապատը սկսվում է ընկալվել բոլորովին այլ կերպ, քան առաջ: Սերը հանդիսանում է կայուն և ամուր ընտանիք ստեղծելու հիմնական նախապայմանը»:

















