Բարի օր 

Այսօր Լարի Քինգը դարձավ 81 տարեկան

analitik.am

Այսօր Լոուրենս Հարվի Զեյգերի (Լարի Քինգ) ծննդյան օրն է: Ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում, Բրուքլինում, Ավստրիայից ևԲելառուսից գաղթած հրեաների ընտանիքում:

Իր կարիերայի ընթացքում նա ավելի քան հիսուն հազար հարցազրույց է վարել քաղաքական գործիչների, սպորտսմենների, դերասանների և այլ հայտնի անձանց հետ: Նա համարվում է «Էմմի» մրցանակի դափնեկիր, Պիբոդի մրցանակի կրկնակի դափնեկիր և 'Cable ACE' մրցանակի տասնանգամյա դափնեկիր:

Լարիի ծնողները՝ Ջենի և Էդի Զեյգերները, գաղթել են Բելառուսից և Ավստրիայից (հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բելառուսից): Նրանց առաջին որդին՝ Իրվինը, ծնվել էր 1932 թվականին, սակայն վեց տարեկան հասակում մահացել էր կույր աղիքի բորբոքումից: Դրանից հետո Լարիի ընտանիքում ևս մեկ որդի էր ծնվել՝ Մարտին:

Սկսել է աշխատել որպես բարմեն:

1957 թվականին Ջեյմս Սերմոնսի (CBS մեկնաբան)առաջարկությամբ՝ տեղափոխվել է Մայամի, որտեղ աշխատել է ռադիոկայանների գրասենյակների մաքրող: Քանի որ հաղորդավարների պակաս կար, Քինգին առաջարկել են հաղորդավար լինել WAHR ռադիոյի եթերում: Այդպես սկսվել է նրա կարիերան ԶԼՄ-ներում: Թեդ Թերների առաջարկությամբ՝ տեղափոխվել է աշխատելու CNN, երբ վերջինս նոր էր զարգանում:

Ութ անգամ ամուսնացած է եղել յոթ կնոջ հետ: Ունի չորս երեխա երեք կանանցից:

2010 թվականի հուլիսին Լարի Քինգը հայտարարել է, որ շուտով ինքնակամ կերպով դադարեցնելու է իր շոուն: Վերջին թողարկումը ցուցադրվել է 2010 թվականի դեկտեմբերի 16-ին: Հաղորդման հյուրը Առնոլդ Շվարցնեգերն էր:

2013 թվականի մայիսի 29-ին Լարի Քինգը վաճառեց իր Larry King Now հաղորդման իրավունքները Russia Today ալիքին:

Նույն շարքից