Հասարակություն 

«Մութ» աստվածների պաշտամունքը

Սատանա բառը ծագել  է հին եբրայերեն «satan» բառից, որը նշանակում է  սադայել, բանսարկու, չարախոս, հակառակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ:

 

 

    Մութ ուժի երկրպագությունը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, ինչպես առանձին «հեթանոս» համակարգերում, այնպես էլ զարգացած քաղաքակրթություններում, օրինակ` հին Կարթագենում, մայաների, ացտեկների, ինկերի և այլ քաղաքակրթությունների մեջ: «Մութ» աստվածները կարևոր դեր են խաղացել և ունեցել են իրենց պաշտոնական ծիսակարգերը, օրինակ` Ներգալը, Սեթը, Բաաղը, Հադեսը և ուրիշներ ավելի քիչ չեն պաշտվել, քան «Լուսավոր» աստվածները:

 

 

«Մութ»  աստվածների պաշտամունքում մասսայական մարդկային զոհաբերություններով առավել աչքի են ընկել սեմիթական ժողովուրդները` փյունիկացիները, կարթագենացիները, հրեաները, ինչն էլ հանդիսացել է նրանց նկատմամբ Հին աշխարհի այլ ժողովուրդների չափազանց բացասական վերաբերմունքի պատճառ:

 

 

    Սատանան վերցրել է անդրաշխարհի աստծո գծերը, իսկ եթե ավելի հետ գնանք` նեոլիթյան Երկրի աստծո գծերը: Այլ կերպ ասած` նեոլիթյան Երկրի աստվածը երկարատև և բարդ էվոլյուցիայի արդյունքում դարձավ քրիստոնյաների պատկերացրած սատանան: Նրա սև գույնը, հավանաբար, կապված է վերջինիս կեցության վայրի հետ, որն ըստ մարդկային պատկերացումների հանդիսանում է մթի թագավորությունը` անդրաշխարհը:

 

 

    Հնում շաբաթ օրը որոշ ժողովուրդների մոտ նվիրված է եղել «Սև» աստծուն` Սատուրնին, Քրոնոսին և աստվածային օձ Նագային: Շաբաթ օրը բաբելոնացիների մոտ չէր կրում ամենշաբաթյա բնույթ, այլ կապվում էր լիալուսնի օրվա հետ, քանի որ շաբաթ օրը համարվում էր դժբախտ օր:

   Քրիստոնյաների աչքում կռապաշտների կողմից շաբաթ օրը տոնելը և «Սև» աստծո երկրպագությունը վերափոխվեց անմաքուր ուժերի հավաքի պատկերացման, որտեղից էլ առաջացան միջնադարյան պատկերացումները «վհուկների գիշերաժողովի» մասին:

 

 

   Տարբեր ժամանակներում սատանիզմի մեջ մեղադրվել են մանիքեականները, տամպլիերները, կատարները, բոգոմիլները ու բազմաթիվ այլ քրիստոնեական և ոչ քրիստոնական ուղղություններ:

 

 

   Սատանիզմն իր թեորիայի սկզբունքները հիմնում է առաջին հերթին կաբբալիստիկ դեմոնոլոգիայի վրա:  Ըստ Ն.Ա. Բերդյաևի էզոթերիկ դոկտրինայի. հոգևոր զարգացման երկու ուղի կա`

 

 

  1. Աջ ուղի- սա սպիտակ օկուլտիզմի ուղի է, որը գտնվում է տիեզերքի էվոլյուցիայի օրենքների հետ ներդաշնակության մեջ:

 

  1. Ձախ ուղի- սա սև օկուլտիզմի ուղին է, որն արգելակում է մարդկության զագացմանը:

 

 

   Ժամանակակից սատանիզմը հանդիսանում է սև օկուլտիզմի ուղղություններից մեկը: Աջ ուղին ընտրողների համար կենտրոնական տեղում է աստված, իսկ ձախ ուղին ընտրողների համար աշխարհաստեղծման կենտրոն է հանդիսանում Էգոն` ցածրագույն, ժամանակավոր և կեղծ Ես-ը:

 

 

 Սատանիստական տարբեր խմբերին վերագրվող և նրանց  կողմից բազում սիմվոլներ և տարբերանշաններ են օգտագործվում այսօր: Սակայն դրանցից մի քանիսն ունեն ֆունդամենտալ և առավել վաղ պատմություն: Ներկայացնենք  դրանցից  մի քանիսը.

 

 

 Շրջված հնգաթև աստղ, որն օգտագործվում է սատանիզմի մեջ սկսած 19-րդ դարից: Հնգաթև աստղը` Պենտագրամման նախնական տեսքով ի հայտ է եկել Պյութագորասի մոտ և ունեցել է հավերժ երիտասարդության և առողջության իմաաստ: Կաբալիստական տեսության համաձայն պենտագրաման  չարի և բարու խորհրդանիշն է` կախված նրա դիրքից:

 

 

Բաֆոմետի կնիք, որը հանդիսանում է Սատանայի Եկեղեցու պաշտոնական տարբերանշանը: Իրենից ներկայացնում է շրջված հնգաթև աստղի մեջ ներառված այծ: Հնգանկյունը շրջանագծի մեջ է առնված, իսկ աստղի յուրաքանչյուր թևի դիմաց գրված է Լեվիաթան անունը: Տարբերանշանի ստեղծող է համարվում շվեդ օկուլտիստ Օսվալդ Վիրտը: Բաֆոմետ բառի  պատմությունը հասցնում են մինչև տամպլիերների ժամանակներ, սակայն նրանց կողմից  առավել ևս այդ նշանի օգտագործման մասին ստույգ տեղեկություններ չկան:

 

 

 Շրջված խաչ, որին հաճախ անվանում են նաև Հարավային խաչ-առավելապես ունի Քրիստեսի խաչելությունը նսեմացնելու խորհուրԵրկգլխանի օձ, որն  օգտագործվում է սատանիստական  «Սև լույս» և   «Սատանայի հիերարխիա» խմբավորումների կողմից, որպես երկու` աշխարհիկ և կրոնական իշխանության նշան օրդենի շրջանակներում:

 

 Այծի պոզ,  որն հանդիսանում է ժամանակակից սատանայի ատրիբուտիկա: Սկզբնական շրջանում այծի պոզերը խորհրդանշել են պտղաբերություն և  աստվածություն,  գոյություն են ունեցել պոզավոր աստվածություններ`  Պան, Խնում, Հատհոր, Դիոնիսիոսը:

 

 

 

Հիմնականում խորհրդանշում է Իմաստություն: սատանիստների կղմից օգտագործվում է հենց այդ իմաստով` ի հակադրություն քրիստոնեության և նրա սկզբունք հանդիսացող հավատքի:

 

 

6.-666 թիվը- Նոր Կտակարանում հանդիսանում է Հայտնության Գազանի թիվը (Հայտն. 13:18, 15:2): Հաճախ Հայտնության Գազանը նույնականացվում է Հակաքրիստոսի, Նեռի հետ, որի արդյունքում էլ այն օգտագործվում  է որոշ սատանիստների կողմից:  Վեց թիվը մեկնաբանվում է որպես  անլիարժեքության խորհրդանիշ ի հակադրություն աստվածային լիարժեքության խորհրդանիշ յոթ թվի: 

 

Սատանայի եկեղեցին որևէ հատուկ նշանակություն չի տալիս այդ թվին, բայցևայնպես կտրականապես չի ժխտում թվի խորհրդի մոգական նշանակությունը:

 

Նույն շարքից