Ֆրանսիայի կառավարության նոր օրինագծի համաձայն երկիրն ամբողջապես ինտեգրվում է Հյուսիսատլանտյան ալյանս: Այս մասին հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, նշելով, որ դեռ 2009 թ.-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 40-ամյա ընդմիջունից հետո վերականգնեց անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդն որոշեց առավել հեռուն գնալ. Լիակատար ինտեգրացիա, նշանակում է, որ ֆրանսիայի ողջ ռազմական պոտենցյալը անցնելու է ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո: Բացի այդ ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ կանցնի երկրի միջուկային արսենալը:
Եվրոպայում գրավող հատուկ ստատուսը, որով կարող էր հպարտանալ Ֆրանսիան, արդեն պատմության աղբանոցն է նետվում: Ի տարբերություն Անգլիայի ու Գերմանիայի, Ֆրանսիան տասնամյակներ շարունակ անկախ քաղաքականություն էր վարում համաշխարհային արենայում: 1966թ.-ին Շարլ դը Գոլը երկիրը դուրս բերեց ՆԱՏՕ-ի կազմից ու մեղադրեց ամերիկացիներին Ֆրանսիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ:
Իր հերթին 2002թ.-ին Ժակ Շիրակը չպաշտպանեց ԱՄՆ-ի ինտերվենցիան Աֆղանստան՝ այն որոկելով անիմաստ ու անարդյունավետ որոշում:
Եվ նման օրինագիծն այժմ անցկացվում է առանց հանրաքվեի ու առանց շարքային ֆրանսիացիների կարծիքը հաշվի առնելով: Փաստորեն Օլանդին բախտ է վիճակվում արժանանալ ԱՄՆ «ամենահավատարիմ պուդել» կոչման պատվին: Հիշեցնենք, որ այդ մականունը երկար ժամանակ կրում էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը: