Որքան էլ հետաքրքիր է, բայց ներքոնշյալ բոլոր մթերքները ստեղծվել են պատերազմական գործողությունների հետևանքով:
1.Սյուրստրյոմմինգ (պահածոյացված, մարինացված ծովատառեխ)
Այս ճաշատեսակի անունը կարող է ասոցացվել ինչ-որ քիմիական զենքի հետ: Բայց այս շվեդական ուտեստը ստեղծվել է պատերազմի արդյունքում:
16-րդ դարում շվեդական թագավոր Գուստավ Վասի կառավարման ժամանակ աղը ոսկու գին ուներ: Իրավիճակը ստեղծվել էր գերմանացիների հետ պատերազմի հետևանքով, երբ «սպիտակ մահը» ուղղակի անհնար էր գտնել: Այս կապակցությամբ շվեդները սկսեցին մարինացնել ծովատռեխը աղի քիչ քանակությամբ, որն էլ խախտում էր նրա պահպանման գործընթացը: Արդյունքում, ձկան մեջ սկսեցին զարգանալ գալոանաէրոբիումներ, որոնք գազային միջավայր ստեղծեցին և հենց դրա շնորհիվ ձուկը չէր նեխում: Եվ այսօր ծովատառեխը, որը հայտնի է ոչ հաճելի հոտով և նեխած է թվում (բայց այդպիսին չէ) համարվում է Շվեդիայի ազգային ուտեստներից մեկը:
2. Մայոնեզ
Շնորհիվ 1756թ.-ի Մենորկայում տեղի ունեցած պատերազմական գործողությունների՝ աշխարհն այսօր ունի Մայոնեզ:
Ֆրանսիական բանակի գեներալը սիրում էր համեղ ուտել, բայց պատերազմական գործողությունների ընթացքում դա այնքան էլ հեշտ չէր ապահովել:
Գեներալ Ռիշելյեն փորձում էր հարմարվել տեղական ուտեստներին և հավաքում էր տեղական խոխանոցի բաղադրատոմսերը և շատ շուտով նա իր հետ Ֆրանսիա տարավ «մաոնյան սուոսի» բաղադրատոմսը՝ պատրաստված ձիթապտղի յուղից և ձվից և տեղացիների պատվին այն անվանեց «Մայոն»:
3. Կիսել
Երբ պեչենեգները գրավել էին Բելգրադը, դեռ 10-րդ դարն էր:
Ուտելիք պատվիրել ինտերնետի միջոցով դեռևս հնարավոր չէր, այդ պատճառով էլ մարդիկ դեռ բավարարվում էին ունեցածով կամ սովամահ լինում: Համաձայն՝ լեգենդներից մեկի՝ մի ծեր սերբ թույլ չէր տալիս սովամահ լինող հայրենակիցներին հանձնվել թշնամուն և հրամայեց պատրաստել 2 բաք: Առաջինում նա հրամայեց լցնել տրորած կադ (կիսելի հիմքը), իսկ երկրորդում՝ մեղր: Երբ պեչենեգները քաղաք մտան, նրանք տեսան, որ մարդիկ ուտում են հենց բաքերից և հասկացան, որ հենց բնությունն է կերակրում բելգրադցիներին:
4. Մարցիպան
Առաջին անգամ այս խառնուրդի մասին՝ պատրաստված մանրացված ընկույզից և շաքարափոշուց, խոսվում է «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթում,որտեղ նրան անընդհատ ու անարդյունք օգտագործում էին՝ որպես աֆրոդիզիակ:
Սակայն մարցիպան անունը այս խառնուրդին տվել են թուրքերը:
Մի քանի քաղաքներ, այդ թվում Պալերմոն ու Տոլեդոն մրցում էին՝ ապացուցելու, որ հենց իրենք են ժամանակին կարողացել թուրքական բանակից իմանալ նրանց հրաշալի քաղցրավենիքների գաղտնիքը: Բարեբախտաբար գտնվեց ծերունին, ով պատմեց, թե ինչպես է նա կարողացել թուրքերից իմանա «հրաշագեղ ուտելիքի» բաղադրատոմսը: Այդպես էլ առաջացել է «Մարցի Պանիսը» կամ Մարկի հացը-մարցիպանը: