Հասարակություն 

Ունեցիր համբերություն....

-Ուսուցիչ, ես արդեն մեկ տարի է  ինչ ապրում են քեզ հետ, բայց այս մեկ  տարվա ընթացքում  կտարում եմ  միայն տնային գործեր: Ե՞րբ ես ինձ սովորեցնելու, չէ որ ես դրա համար եմ եկել:


-Ունեցիր համբերություն, դեռ դրա ժամանակը չէ,- պատասխանեց ուսուցիչը:


Գնա նեքևի ձորը և այնտեղ ծառ տնկիր, աճեցրու այն, իսկ ես կմտածեմ:


Երկար  ու դժվար ճանապարհ անցավ աշակերտը, մինչև հասավ ձորի ներքևը: Ճանապարհին նա տնկեց փոքրիկ տնկի:


Այդ պահից հետո նա օրական երկու անգամ գալիս էր ծառը ջրելու: Տարվա ցանկացած  եղանակին  նա գնում էր: Տղան գնում էր վաղ առավոտյան և վերադառնում էր ուշ երեկոյան ուժասպառ եղած:


 Եվ մի օր նա չվերադարձավ.....

Որպեսզի խնամեր ծառը և ամեն օր այդքան ժամանակ և ուժ չօգտագործեր,  նա մի փոքրիկ խրճիթ  կառուցեց  ծառի մոտ: Եվ  օրական երկու անգամ ջրում էր ծառը...


 Անցավ մեկ տարի:

 Նրա ջանքերը ապարդյուն չանցան: Ծառը մեծացավ և ամուր արմատներ գցեց:  Մի օր  դուրս եկավ  խրճիթից և տեսավ իր ուսուցչին՝ նստած ծառի տակ:


-Ուսուցի՜չ,- ուրախացավ աշակերտը,- որքան ուրախ եմ քեզ կրկին տեսնելու համար:

 

Ես պետք է ներողություն խնդրեմ քեզանից, որ չկարողացա դառնալ  քո աշակերտը, հոսախաբ արեցի քեզ:  Դուք մտածել  եք, որ ես թույլ եմ և դրա համար եմ գնացել հեռու ապրելու: Բայց ես պետք է խնամեյի իմ ծառը: Շատ ժամանակ և էներգիա էի ծախսում, դրա համար կառուցեցի այս խրճիթը:  


Եվ դժվար թե ինձ հետ վերցնես:


 

Լսելով աշակետի խոսքերը ծերունին ասաց,- հենց այս տարի դու քո աճեցրած ծառի հետ սովորեցիր շատ բաներ....


Քո ծառը խոսում է հենց քո պատրաստվածության մասին: Նայիր, երբ դու տնկեցիր տնկին, այն շատ փոքր էր: Նրա ճյուղերը և արմետները բարակ էին և ոչ դիմացկուն: Բայց դու  մշակեցիր այն և ամրացրիր: Դու էլ նման ես քո ծառի պատմությանը՝ թույլ էիր, իսկ հիամ ուժեղ և ամուր:
Դու այս ծառով մեծ գիտելիքներ և փորձ  ես ձեռք բերել.


Ծառի արմատները – քո պատասխանատվությունն է

ցողունը-քո համբերությունը

ճյուղերը- հանգստությունդ

տերևները- գիտելիքներդ.....

 

Նույն շարքից