Իրավական 

Օտար Կուշանաշվիլիի եղբորը մեռած գտել են իր բնակարանում

analitik.am

ՆՏՎ ռուսական հեռուստաընկերությունը փոխանցում է, որ այսօր իր մոսկովյան բնակարունում հայտնաբերվել է հայտնի հաղորդավար Օտար Կուշանաշվիլիի մեծ եղբոր մարմինը: Քննիչների նախնական վարկածը՝ Ռոմանի Կուշանաշվիլին մահացել է թմրանյութերի գերդոզավորումից:



Բնակարանում, որտեղ հայտնաբերվել է դին, աշխատում են քննիչները: Ինչպես հայտնել է Օտար Կուշանաշվիլին, նրա եղբայրը շատ հաճախ նկատվել էր թմրամոլների շրջապատում և շատ անգամ բարեկամներից գումար էր խնդրում:



Օտարը չի բացառում, որ եղբորը կարող էին սպանել: Բացի այդ, Ռոմանին բազմիցս ձերբակալվել էր տարբեր հանցագործությունների համար, այդ թվում նաև գողության համար:

Նույն շարքից