Իրավական 

Համլետը ՌԴ-ում դատապարտվել է տարեց կանանց կողոպտելու համար

analitik.am

Ռուսաստանի Չուդովո քաղաքի դատարանը դատապարտել է Հայաստանի քաղաքացի Համլետ Անտոնյանին: Նա մեղավոր է ճանաչվել 7 կողոպուտի իրականացման համար, տեղեկացնում է vnnews.ru-ն:

 


Դատախազության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Անտոնյանը հունվարին տարեց կանանց է կողոպտել՝ գողանալով նրանց դրամապանակներն ու պայուսակները: Այդ ճանապարհով Համլետը 50 հազար ռուբլուց ավելի գումար է գողացել:

 


Դատարանը Հայաստանի քաղաքացուն 4.5 տարվա ազատազրկման է դատապարտել և բավարարել է տուժածների հայցերը:

Նույն շարքից