Իրավական 

Գյումրիի կրակոցների գործով 3-րդ անձն է ձերբակալվել

analitik.am

Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով արդեն 3 ձերբակալված անձը կա:


 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ձերբակալվել է Դավիթ Հրաչիկի Հակոբյանը: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:



Նշենք, որ այս գործով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը եւ Համլետ Գեւորգյանը։



Հիշեցնենք, որ մարտի 8-ին Գյումրիում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով վեց մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 11-ին վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։

Նույն շարքից