Իրավական 

Մալայզիայում Սբ Մարիամի արձանիկը սկսել է «արտասվել»

analitik.am

Հարյուրավոր ուխտագնացներ գնում են Մալայզիայի բնակիչ Մայքլ Ջորջի տուն։ Բանն այն է, որ նա իր տանը պահում է Սուրբ Մարիամի «արտասվող» արձանիկ։ Յուրահատուկ արձանը նրան է նվիրել եղբոր կինը, ով դա գնել է Ֆիլիպիններից, գրում է Обозреватель-ը։

 


Արձանիկի «արցունքներն» առաջինը նկատել է մալայզիացու 14-ամյա որդին։ «Ես չէի հավատում աչքերիս։ Նա իսկապես լացում էր, ընդ որում՝ արցունքները հայտնվեցին նաև հաջորդ օրը»,- պատմել է Ջորջը։

 


Նրա խոսքով՝ յուրաքանչյուր օր իր տան մոտ հավաքվում է առնվազն 100 ուխտագնաց։ Յուրաքանչյուրը ցանկանում է դիպչել արձանիկին։

 


Նույն շարքից