Իրավական 

Բրազիլական դպրոցում փոխհրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել

analitik.am

Բրազիլիայի Բելու Օրիզոնտի քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 4-ը՝ վնասվածքներ ստացել:

 


Ինչպես հայտնում է ria.ru-ն, սպանվածը կապ է ունեցել թմրանյութեր վաճառողների հետ, մինչդեռ վնասվածքներ ստացողների թվում կա 2 դեռահաս և 1 ուսուցիչ:

 


Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ թմրանյութեր վաճառողը փորձել է թաքնվել դպրոցում, որտեղ նրա հետևից ներխուժել են զինված մարդիկ:

Նույն շարքից