Իրավական 

Հայաստանում պահվող իրանցի 10 դատապարտյալ պատժի մնացած մասը կկրի հայրենիքում

analitik.am

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հանձնարարությամբ  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն իրականացրել  է իրանցի տասը  դատապարտյալի փոխանցումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:

 

 

Փոխանցումն իրականացվել է  փոխադարձության հիման վրա՝ հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաև՝ ՀՀ արդարադատության նախարարի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:

Նույն շարքից